Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Անիծված ժամացույցի տերը մահացել է

Անիծված ժամացույցի տերը մահացել է
17.11.2014 | 00:48

Անտիկ ժամացույցի, որը անիծված է համարվում, նախկին տերը մահացել է ժամացույցի վաճառքից օրեր առաջ: Henry Graves Supercomplication անունը ժամացույցն ստացել էր ամերիկացի գործարարի պատվին, որ պատվիրել էր ժամացույցը: 15 մլն ֆունտ ստեռլինգով վաճառված ժամացույցի առաջին տերը ատում էր ժամացույցը` ասելով, որ իրեն, անհաջողությունից բացի, ոչինչ չի տվել: Այս շաբաթ, երբ պարզվել է, որ 80-ամյա ժամացույցի վերջին տերը` Քաթարի շեյխ Սաուդ բին Մուհամմեդ ալ-Թանին, մահացել էր Sotheby's-ում ժամացույցի ռեկորդային գնով վաճառքից օրեր առաջ:
Նյույորքյան բանկի կառավարիչ Հենրի Գրեյվսը 1925-ին Patek Philippe շվեյցարական ժամագործ ընկերությանը պատվիրել է ժամացույցը: Մասնագետները 3 տարի անցկացրել են ուսումնասիրությունների, ևս 5 տարի` պատրաստելու համար: Ժամացույցը, որ պատրաստ էր 1933-ին, բարդության 24 աստիճան ունի, ժամը, րոպեն ու վայրկյանը ցույց տալուց զատ՝ ցույց է տալիս Լուսնի փուլերը, արևամուտի ու արևածագի ժամանակը Նյու Յորքում, աստղերի դիրքն ու ձևը:

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ